ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՍԵՎ ՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Ֆահրադի
Հրով բռնկված Սասուն, Մուշն ու Վան,
Մի բուռ ֆիդայիք, նրանց դեմ սուլթան,
Գոռում է, գոչում հանուր Հայաստա՜ն,
Առյուծ կորյուններ, հասե՛ք օգնության:
 
Սև քարեցի Սաքո, շո՛ւտ անցիր սահման,
Սասունն է կանչում հասի՛ր օգնության: 
 
Ախ, Հայաստանը՝ կիսված երկփեղկված,
Բայց հայդուկները՝ թիկունքիդ կանգնած.
Արևմտյա՜նը, հորդ արյան ծովում,
Հարս ու աղջիկներ, մոսի՛ն են բռնած:
 
Քեզ չի սասանի՝ բանտ, կալանք, շղթան,
Ոչ էլ անօրեն ասքյարն ու սուլթան.
Հասի՛ր Գևորգին, քա՛ջ Անդրանիկին
Արծվի պես սուրա դեպ հին Հայաստան:
 
Արաբոն, Հրայր - երկնքից կանչում,
Սերոբ Աղբյուրի վրե՛ժն են տենչում,
Հարյուր մեկ տարվա, վճի՛ռդ ջնջիր.
Անհա՛ղթ բազուկներ, հաղթ թո՛ւրն են կանչում:
 
Ով երգիչ Հայրիկ, քաջն իր զենքով
Հավե՛րժ անմահ է գործած սխրանքով.
Օրհնություն և փա՜ռք Ծովանյան տոհմին,
Որ քեզ սնել է առյուծի կաթով:

Яндекс.Метрика