ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՅԹՈՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՔԱՋԵՐԸ

Մարաթուկ, ո՞ւր կորան կայծակները քո, 
Գևորգ, Գալե, Սերոբ, Հրայր, Մախլուտո: 
Մի կեռ լուսին, կեռ սուր իջավ բարբարոս 
Հեծյալիդ կորցրած ի՞նչ եղար Տիլբոզ: 
 
Ինչ քաջեր է ծնել Պայթող Աղբյուրը, 
Եղան մեր սուրբ դատի պահապան սուրը: 
Գոռ շարքերով անցավ սերունդն այն երազ, 
Կամուրջը քո մեջքին կապիր, Մայր Արազ: 
 
Չվեցին հավքերդ Մառնիկ ու Բերդակ, 
Արածանին խռով, սիրտն է ավերակ: 
Հերիք ննջի մոսին, սուրը քող հագնի, 
Բռնենք փշոտ ճամփան մեր նպատակի: 
 
Իր բողբոջն է պատռել վրեժը անքուն, 
Հերիք ծունկդ ծալես մեր տան ամուր սյուն: 
Ախ հոգնել ես Անդոկ սև մութ ամպերից, 
Ոտքի է ASALA-ն, ցնծա դու նորից:

Яндекс.Метрика