ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՌԱՋ ՆԱՀԱՏԱԿ

Խոսք՝ Գեվորգ Կառվարենցու և Զարեհ Պալյանի
Երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյանի
Հառա՜ջ, արարո՛ղ ցեղի անմահներ,
Հայ խրոխտ ոգու ազնիվ կորյուններ,
Գագաթն հայրենի լեռանց բարձրագույն
Գնա՛նք կոթողե՛նք դրոշն եռագույն:
 
        Վսեմ նվիրման
                Տորմիղ հրաթև
                        Հայաստա՛ն աշխարհ,
        Հառա՜ջ, հառա՜ջ անսասա՛ն,
                Հառա՜ջ անվեհե՛ր
        Դեպի՜ հաղթանա՛կ, հաղթանա՛կ:
 
Հառա՜ջ, Հայաստա՛ն, հրաշք գիտությամբ
Ու հավաքական հզոր միությամբ
Դեպի տեսիլը համայն հայության`
Հավերժ օրհնությամբ սուրբ երրորդության:
 
Հառա՜ջ, քաջերի օրրա՛ն մեր անգին,
Ընծա քեզ մեր ո՛ւխտն ու սե՛րն ու հոգի՛ն,
Փարո՛ս բարության, խոյա՛նք փառահեղ,
Շողա՛ ու ճախրե՛ բարձր ու արծվագեղ:

Яндекс.Метрика