ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԼԵԲԼԵԲԵՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ

Խոսք՝ Թ. Նալյանի
Երաժշտություն՝ Տիգրան Չուխաջյանի
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր մունր փորձանքներից չենք վախի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն։
 
Ուրեմն՝ առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան՝ մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
 
Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

Яндекс.Метрика