ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԴԱՐՁՅԱԼ ՓԱՅԼԵՑ

Դարձյալ փայլեց, Սասնո գլխին,
Ազատության դրոշակ,
Կեցցե՛ Հայրենիք գոչելով,
Բարձրացուցին աղաղակ:
 
Թնդաց, որոտաց ձայներից,
Ողջ աշխարհը հայկական.
Խումբ-խումբ կուգան, հա՛յ զավակներ,
Հայրենիքին օգնության:
 
Գուրգեն, Վահան, Հրայր-Դժողք,
Քաջ Անդրանիկ զորավար՝
Տալվորիկի լեռներումը,
Շրջում էին անդադար:
 
Սարսափեցին թուրք ցեղերը,
Մինչ պալատը սուլթանի՝
Հրամայեց շուտ կործանել
Դիրքերը հայդուկների:
 
Ահա անգութ մեր թշնամին...
Սարսափելի տեսարան...
«Ժամանակն է վրեժ լուծել...»
Գոչե՛ց ձայնը հայկական:
 
Կրակ տեղաց հա՛յ քաջերի,
Բնակավայր դիրքերից,
Կոտորվեցին, թշնամիներ,
Ահռելի գնդակներից:

Яндекс.Метрика