ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԱՐԱՀԻՍԱՐ

Խոսք՝ Ավետիս Ահարոնյանի
Նվիրված է Պետոյի 
(Ալեքսանդր Պետրոսյան, 1870--1896) հիշատակին
Գարահիսար լեռան լանջին՝
Նա էլ ընկավ վիրավոր,
Կուրծքը պատռած, սիրտը խոցված
Չար թշնամու գնդակով:
 
ժեռոտ լեռան լերկ կատարից
Վա՛ր սլացիր, սեգ արծի՛վ,
Թևերդ բաց, լայն թևերդ
Ու ֆիդայուն հո՛վ արա:
 
Խոցված սրտից մուգ արյունը
Կաթիլ-կաթիլ կծորա...
Ախ, ֆիդայու կյանքն է հոսում
Ցավոտ կրծքի լայն վերքից:

Яндекс.Метрика