ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայրիկի (Հայրիկ Մուրադյան)
Անտարբեր չես եղել հայ ազգիդ համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա,
Շրջի՛ր հայկական զորքերիդ առաջ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
 
Մատաղ լինեմ քաջ Քեռուն, Սմբատին,
Որ հոգեառն էին թըշնամիների,
Հաղթական բազուկդ շարժի՛ր վերստին,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
 
Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քա՛ջ սպարապետ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
 
Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:

Яндекс.Метрика