Մետաքսե

ՉԵՄ ՀՐԱՎԻՐԵԼ

Չե՛մ հրավիրել քեզ թարթիչներով,
Ո՛չ իմ աչքերի խաղով կանացի,
Ո՛չ ժպիտների իմ շռայլանքով,
Որոնց տակ գաղտնի կարոտս լացի...
Բայց հորդել ես դու իմ էության մեջ
Գանգուր մազերիդ մի փնջով անփույթ,
Մերթ քո հույզերի կրակով անշեջ,
Մերթ երազներիդ հմայքով կապույտ:
Հորդել ես իմ մեջ ծով բարությունով,
Ինչ-որ հայացքով, խոսքով մտերիմ,
Մերթ ծխախոտդ վառելու ձևով,
Մերթ անզուսպ սիրուդ հրով մարդկային...
Թե կանանց հոգին գիտես իսկական՝
Երբեք չես ատի, չես ծաղրի դու մեզ,
Որ տղամարդու սուտ խաղով անգամ
Տարվում ենք հաճախ, սիրում խենթի պես:

Яндекс.Метрика