Մետաքսե

ՀԱՐՍ Է ՏԱՐԵԼ

Գարունն էսօր սեր է արել,
Երազս ինձ հարս է տարել,
Մի թուխ տղա փեսավորվել,
Հողեր ու տուն միավորել,
Պսակի տակ կանգնել կողքիս,
Որպես սրտիս տեր ու արքա,
Մատանի է դնում մատիս,
Որ իր տան մեջ ու աշխարհում
Ունենա թագ ու հզոր գահ,
Որ հաստատի մեծ գալիքիս
Փառքը որպես Աստծո օծում,
Որպես բարու հզորացում,
Որպես ցավիս ու տանջանքիս
Արդարացում,
Որպես ազգիս երազների
Հավերժական միասնություն...
 
Գարունն էսօր սեր է արել,
Կարոտս ինձ հարս է տարել...

Яндекс.Метрика