Արամայիս Սահակյան

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ՄՈՏ

Ջահել զույգերը
Կանգնել են թախծոտ՝
Անհայտ զինվորի
Շիրմաքարի մոտ:
 
Հարսնացուները
Ճերմակ են հագել,
Փեսացուները՝
Սև-մուգ հագուստներ:
 
Աշխարհից ի՞նչ են
Ուզում զույգերը,
Որ սև չհագնեն
Հարսնացուները...

Яндекс.Метрика