ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ

Խոսք՝ Միհրան Տամատյանի
Երաժշտություն՝ Ժողովրդական
Մշակում՝ Ռուբեն Ալթունյանի
Նվիրված է 1890-ական թվականների Սասունի 
ինքնապաշտպանական մարտերին
Տալվորիկի զավակ եմ ղորթ,
Քաղքըցու պես չեմ թուլամորթ.
Սարի զավակ, քարի որդի`
Հին քաջ հայոց եմ մընացորդ:
 
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր վատին առաջ,
Քարոտ լեռանց եմ ազատ լաճ`
Չեմ տեսներ ո՛չ արոր, ո՛չ մաճ:
 
        Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
        Տալվորիկի զավակ եմ քաջ,
        Ազատության սիրույն համար
        Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
 
Թող այլք բնակին հովիտ ու դաշտ,
Վատ անգութին հետ լինին հաշտ,
Ես պիտ մնամ միշտ աննվաճ,
Թեև վըրաս գա քըսան վաշտ:
 
Իսկի չքաշեմ բանի մը կարոտ,
Քանի ունիմ գնդակ, վառոդ,
Ազատ ապրիմ, մեռնիմ ազատ,
Սասնո որդին եմ հարազատ:
 
        Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
        Տալվորիկի զավակ եմ քաջ,
        Ազատության սիրույն համար
        Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
 
Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե,
Աստված հոգին լուսավորե
Ինձ կըսե՛ր միշտ - «Աղքատ ապրե՛,
Բայց մի՛ ծռե վիզ, հարկ մի՛ վճարե»:
 
Սակայն մի՞թե կրնա աղքատ
Կոչվիլ այն մարդ, որ է ազատ,
Մի՞թե կա բան մը ավելի թանկ`,
Քան անիշխան և ազատ կյանք:
 
        Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
        Տալվորիկի զավակ եմ քաջ,
        Ազատության սիրույն համար
        Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:

Яндекс.Метрика