ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՍԱՍՆԱ ԱՀԵՂ ՄԱՐՏՈՒՄ

Սասնա ահեղ մարտում գելիգուզանցի Հափսեն
Էրկու մանչն իր ղրկեց - սարերը կռվի,
Ուր մենք քա՛ր կհալցունք, ջո՜ւր կդարձունք երկաթ...
Հերի՛ք էղնինք ծառա - տաճիկներուն վատ:
 
Մըր սո՛ւրբ Մարաթուկ, Անդոկ, Ծովասար կկանչի՛ն,
Չուր ե՞փ մեռուկ մենք մնանք, ամո՜թ էղնի մեզ,
Հայաստան չմնաց... ոտքի՛ ելեք, հայե՜ր,
Ձեզ ի մա՛րտ կկանչե Անդրանիկը քաջ:
 
Շա՜տ ենք թափել արյուն, չտեսա՛նք վառ գարուն,
Մեր աչքերուն միշտ լաց... չօգնե՛ց մեզ Աստված.
Ո՜վ փափկասուն դու լաճ, լաչա՛կ քաշիմ քու գլուխ -
Հօրի՞ ես կայնե, լա՛ո, ե՛լ ի գոտեմարտ...
 
Մըր կանանց ձեռքին մոսի՛ն, գոտկին փամփո՛ւշտ, կրծքին՝ մա՛նչ,
Նրանց դեմքին - խոր ցասում... փառք քեզի Սասո՜ւն.
Հայաստան չմնաց... ոտքի՛ ելեք, հայե՜ր,
Ձեզ ի մա՛րտ կկանչե Անդրանիկը քաջ:

Яндекс.Метрика