ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՅ ՔԱՋԵՐ

Հայոց քաջեր վերցրին զենքեր
Մահն աչքերուն դեմ առած,
Հայոց ազգի կույս աղջիկներ,
Ասկյարներ բռնին տարան:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Հայ կամավորների խմբով,
        Պիտ արշավինք Հայաստան: 
 
Հայ քաջերով էր բյուրավոր,
Տարոն աշխարհի սարեր,
Մշո դաշտեն մինչև Սասուն,
Քաջ Արաբոն կհսկեր:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Արաբոյի շիրմով երդվինք,
        Պիտ արշավինք Հայաստան: 
 
Գևորգ Չաուշ Նեմրութ սարում,
Երդվիլ տվավ քաջերուն,
Ազատության սիրույն համար,
Կամ մահ, կամ ազատություն:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Հայոց կտրիճների խմբով,
        Պիտ արշավինք Հայաստան: 
 
Ֆիդայապետ Գևորգ Չաուշ
Յուր քաջերով անսասան,
Իր կատարած սխրանքներով,
Կոչվեց սարերու ասլան:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Մեր եռագույն դրոշի ներքո,
        Պիտ արշավինք Հայաստան:

Яндекс.Метрика