ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐԸ

Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
 
Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում,
Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում:
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս:
 
Գնացին տղերքը ու կորան հեռվում
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:
 
Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
 
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:

Яндекс.Метрика