ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Գևորգի (Գևորգ Գրիգորյան)
Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:
 
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով, 
Հավքեր եկան, անցան լուռ արտասվելով, 
Ավաղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի, 
Մի լուր տարեք հավքեր մորը հայդուկի: 
 
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար, 
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման, 
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան: 
 
Ազատության մարտիկ, ազգի քաջ զինվոր, 
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր, 
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, 
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:

Яндекс.Метрика