ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ

Եռագույն դրոշ - մեր ազատության,
Ծածանե՛նք ընդդեմ բռնակալության,
Հույսո՛վ լցվեցավ, սիրտը հայության
Երկյուղը պատե՜ց կայսեր օսմանյան:
 
Մեծ մարդասպանը, սաստի՛կ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ.
«Քանդե՛լ Հայաստան, ջնջե՛լ հայ անուն»,
Որ չխանգարվի, յուր հանգստություն:
 
Բայց զենքը ձեռքին, ոտքի՛ կանգնեցան,
Քաջ ֆիդայիններ առյուծի նման.
Կռի՛վ կմղեր, հերոս Անդրանիկ
Սարսափը տիրե՜ց, օսմանյան զորքին:
 
Արի՛ք, Հայկազունք, գոչե՛նք միաձայն,
Սրտագի՛ն գոչենք՝ կեցցե՛ Հայաստան,
Կեցցե՛ Հայաստա՜ն, և՛ ազատությո՜ւն
Հայրենյաց պաշտպան, քա՛ջ ֆիդայություն: 
 
Չմնա՛նք հայե՜ր, օտար լծի տակ,
Հերիք է հային, այսքան փորձություն,
Սիրե՛նք միություն, միաբանություն,
Միշտ բարձր պահենք, հայկական անուն:
 
Սիրե՛ք միություն, չանենք վատություն,
Կունենանք հայե՜ր, սուրբ ազատությո՜ւն...

Яндекс.Метрика