ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԴՐՈՅԻ ԵՐԳԸ

Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտար հավերժ քուն:
 
Ելի՛ր դաշնակ Դրո՜ բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձա՛յն տուր քո քաջերին քնած թե արթուն
Փրկի՛ր քո Հայրենիք չքնախ Սուրմալուն:
 
Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:
 
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես կռվել ազգիդ կարոտով,
Ղարս ու Անի, Սուրմալու Բիթլիս հիշելով,
Փակվեցին աչքերդ հավիտյան քնով:

Яндекс.Метрика