ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Օրն է բազմաշխատ մահվան Գևորգի,
Ֆիդայինների էն առյուծ քաջին:
 
Որ գրկած հողը հայրենի երկրի՝
Մոտ քսան տարի ծառայեց ազգին,
Կռվեցավ անվերջ հետը դուշմանի,
Ու հաղթեց մեկով թուրքի հազարին:
 
Վերջին կռիվն էր կսպասեր քաջին՝
Պսակելու զինք փառաց երկնային,
Եվ ահա զորքը պաշարեց Սուլուխ,
Եռաց կռիվն էլ ինչպես հրաբուխ:
 
Թնդաց սրտերը տասնյակ քաջերու,
Կռվեցին անվերջ մինչև իրիկուն,
Իսկ երբ գիշեր էր, Գևորգին շալկած,
Գյուղեն դուրս ելան, գնացին տրտմած: 
 
Ճամփեն աղաչեց քաջը մահամերձ.
-Հանգիստ ձգեք զիս, չանեք շնչահեղձ,
Դրեք ձիս այստեղ, ծածկեք խոտերով,
Գացեք ընկերներ, գացեք դուք բարով:
 
Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս Անդրանիկ քաջին...
Լացին ընկերներ, մոտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով:
 
Հանգիստ փրկություն, քո սուրբ ոսկերաց,
Պատվավոր, հարգի անունդ անմոռաց,
Հայն էլ միշտ պիտի տոն է դարեդար,
Ազնիվ Գևորգի տոնը հավիտյան:

Яндекс.Метрика