ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Խոսք՝ Պարույր Սևակի
Երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
 
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
 
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
 
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք` դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԵՐԳԸ

Արազ ափին, ծնված ընկեր,
Քո Արազին ես, մատաղ,
Մութ բանտերում, տանջված ընկեր,
Սուրբ տանջաքիդ ես մատաղ։
 
Հուռա՛-հուռա՜, հուռա՛-հուռա՜,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։
 
Ցար վախեցավ, քեզ աքսորեց,
Իր աշխարհեն շատ հեռուն,
Բարով եկար, սրով եկար,
Նոր իդեալներ բերիր դու մեզ:
 
Արյան դաշտում, կռվի դաշտում,
Սուրդ շողաց, քա՛ջ Նժդեհ,
Հուռա՛, առա՜ջ, դու գոչեցիր,
Կուրծքդ խաչով զարդարեցիր։
 
Չենք մոռանա, Հայկասարը,
Ուր զոհվեցին ութ զինվոր,
Չենք մոռանա, մեր զորավար,
Պիտի հիշենք դարեդար։

ԼԵԲԼԵԲԵՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ

Խոսք՝ Թ. Նալյանի
Երաժշտություն՝ Տիգրան Չուխաջյանի
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր մունր փորձանքներից չենք վախի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն։
 
Ուրեմն՝ առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան՝ մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
 
Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն:
 
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:
 
Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին:
 
Հայ տիկինը ըստիպում է ամուսնուն գնալ...
Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ:
 
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:
 
Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:
 
Ցնծա՛, Մա՛յր մեր, ո՛վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:
 
Ուսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան` եռանդ ռազմի... պաշտպան անվեհեր:
 
Ուրախացավ Մա՛յր Հայաստան, ելավ կանգնեցավ,
Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:

ԶԱՐԹԻՐ ԼԱՈ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Ֆահրադի
Սուլթան ասքյար, զորք ժողովել,
Եկել Մշո դաշտն է պատել,
Սուլթան կուզե ջնջիլ մեզի,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:
 
Ախ, ինչ ասեմ շուն ասքյարին,
Որ ըսպանեց, ջոջ Ապոյին,
Մըր հույս թողեց, օրորոցին,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:
 
Խեղճ Մշեցին, մեռավ լալով,
Օտար երկրներ ման գալով,
Մեռավ թուրքին, խարջը տալով,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:

ՍՈՍԵԻ ԿԱՆՉԸ

Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում,
Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե,
Վեր առ մոսինդ, քաջություն հոսե,
Քո սիրած Սերոբի օրհնյալ օրն այս է:
 
Ձայն տվավ Սոսեն, - Սերոբ ջան հոս եմ,
Զինված պատրաստված, ձայնիդ կսպասեմ,
Քեզի հետ կռվելու, քո կողքի մեռնելու,
Ամեն օր, ամեն ժամ, պատրաստ է Սոսեն:
 
Իսկ քո Սերոբը, կյանքիդ հատորը,
Արյունով ներկեց Տալվորիկ ձորը,
Առյուծի նայվածքով, նայում էր բոլորը,
Հաղթական կռվի մեջ էր ամբողջ օրը:
 
Ձայն տուր Անդրանիկ, կենսատու ընկեր,
Արդյոք այս պահին, որ լեռն ես պառկել,
Ոսկեթել մազերով, երեսդ ես ծածկել,
Հաղթական բազուկով, մոսինդ ես գրկել:
 
Հասիր Անդրանիկ, հասիր օգնության,
Սերոբ կզոհվի, ի սեր ազգության,
Դե՛ հասի՛ր, շուտ հասիր, կտրիճ խմբերով,
Սերոբ կզոհվի, յուր զավակներով:

ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԳԸ

Խոսք՝ Հարություն Չաքրյանի
Երաժշտություն՝ Տիգրան Չուխաջյանի
Արևն ելավ, Զեյթունցիներ,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ,
Ինչու՞, ինչու՞ գլուխ ծռենք,
Բռնավորին մեր վիզ պարզած։
 
Զեյթունցի ենք, մեր սփոփանք,
Էն պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան,
Էն խաղալիք մեր հավիտյան։
 
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստել ենք,
Ինչու՞ այժմեն մենք չստիպենք,
Մեզ գերողին կրելու զայն։
 
Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,
Թող չտեսնե ըստրկություն,
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն։

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Խոսք և երաժշտություն՝ Արամայիս Սահակյանի
Հայկը Բելի դեմ ճակատամարտեց,
Հայոց Երկիրն էլ չարից ազատեց:
 
Կռիվ ու դավեն, կանցնեն ոնց երազ
Հա՛յը միշտ կապրի, կապրի՛ հավիտյան: 
 
Հայոց ազգասեր, քաջերը մեռան,
Հանո՛ւն Զեյթունի ո՛ւ Մուսալեռան:
 
Հայոց Երկիրն էր ազատել կռվով,
Վարդա՛նը սրով, Մաշտո՛ցը գրով:

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայրիկի (Հայրիկ Մուրադյան)
Անտարբեր չես եղել հայ ազգիդ համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա,
Շրջի՛ր հայկական զորքերիդ առաջ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
 
Մատաղ լինեմ քաջ Քեռուն, Սմբատին,
Որ հոգեառն էին թըշնամիների,
Հաղթական բազուկդ շարժի՛ր վերստին,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
 
Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քա՛ջ սպարապետ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
 
Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:

ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՋԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ելեք քաջեր հայկազունք,
Միացեք մեզ, որ գնանք Սասուն,
Առնենք Բիթլիս, գրոհենք Անին,
Օսմանին դարձնենք ձեռնասուն:
 
Եկել է ժամն հատուցման,
Զոհերի անթիվ բազմության,
Ուխտ ենք արել հայրենյաց հողում,
Եվ շտկենք անիվը պատմության:
 
Խրոխտ քայլենք մեր երկրով,
Ռազմական հայոց երգերով,
Ուխտ ենք արել հայրենյաց հողում,
Եվ շտկենք անիվը պատմության:

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՔԱՅԼԵՐԳԸ

Ֆիդայական խումբ, գնանք Մուշ, Սասուն,
Մեր քաջ ընկերներ, մեզի կսպասեն,
Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Կսպասե գարնան, կուզե պատերազմ:
 
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայու խոսքը քաջ, շուտով կլսվի,
Հայերը անվախ, հոգով միացած,
Հրացանն ուսներին, ոտքի են կանգնած:
 
Խմբապետերը, հոգով են երդված,
Ֆիդայու ուժով, գնում են առաջ,
Առաջ է կանգնած, Անդրանիկը քաջ,
Գոռում է, գոչում` կուզե պատերազմ:
 
Հերիք եղբայրներ, մենք շատ քնեցինք,
Բավական չէ մեզ, այսքան համբերել,
Մայր Հայաստանը, ձեռքից հանեցինք,
Հիմա ուժ ունինք, դարձյալ ետ կառնինք:

ԱՆԴՐԱՆԻԿ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Դվալի Մկրտիչի (Մկրտիչ Սահակյան)
Ով դու անմահ քաջ զորավար,
Հայոց պաշտպան դու Անդրանիկ,
Քեզ պես չի ծնել ամեն դար,
Ազգիս հերոս քաջ Անդրանիկ:
 
Քո սուրբ անունդ ամեն տեղ,
Միշտ խոսվում է քաղաք, թե գեղ,
Ինչպես Սասնո Դավիթն ահեղ,
Զարգիր անցար քաջ Անդրանիկ:
 
Թշնամիքդ ահաբեկված,
Փախչում էին տուն-տեղ թողած,
Կտրիճների սուրը շողաց,
Հայոց պաշտպան քաջ Անդրանիկ:
 
Փառաբանենք զորավարին,
Ուխտենք նրա գերեզմանին,
Հայոց ազգի բարերարին,
Միշտ քեզ հիշենք քաջ Անդրանիկ:

ՍԱՍՆԱ ԱՀԵՂ ՄԱՐՏՈՒՄ

Սասնա ահեղ մարտում գելիգուզանցի Հափսեն
Էրկու մանչն իր ղրկեց - սարերը կռվի,
Ուր մենք քա՛ր կհալցունք, ջո՜ւր կդարձունք երկաթ...
Հերի՛ք էղնինք ծառա - տաճիկներուն վատ:
 
Մըր սո՛ւրբ Մարաթուկ, Անդոկ, Ծովասար կկանչի՛ն,
Չուր ե՞փ մեռուկ մենք մնանք, ամո՜թ էղնի մեզ,
Հայաստան չմնաց... ոտքի՛ ելեք, հայե՜ր,
Ձեզ ի մա՛րտ կկանչե Անդրանիկը քաջ:
 
Շա՜տ ենք թափել արյուն, չտեսա՛նք վառ գարուն,
Մեր աչքերուն միշտ լաց... չօգնե՛ց մեզ Աստված.
Ո՜վ փափկասուն դու լաճ, լաչա՛կ քաշիմ քու գլուխ -
Հօրի՞ ես կայնե, լա՛ո, ե՛լ ի գոտեմարտ...
 
Մըր կանանց ձեռքին մոսի՛ն, գոտկին փամփո՛ւշտ, կրծքին՝ մա՛նչ,
Նրանց դեմքին - խոր ցասում... փառք քեզի Սասո՜ւն.
Հայաստան չմնաց... ոտքի՛ ելեք, հայե՜ր,
Ձեզ ի մա՛րտ կկանչե Անդրանիկը քաջ:

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ

Եռագույն դրոշ - մեր ազատության,
Ծածանե՛նք ընդդեմ բռնակալության,
Հույսո՛վ լցվեցավ, սիրտը հայության
Երկյուղը պատե՜ց կայսեր օսմանյան:
 
Մեծ մարդասպանը, սաստի՛կ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ.
«Քանդե՛լ Հայաստան, ջնջե՛լ հայ անուն»,
Որ չխանգարվի, յուր հանգստություն:
 
Բայց զենքը ձեռքին, ոտքի՛ կանգնեցան,
Քաջ ֆիդայիններ առյուծի նման.
Կռի՛վ կմղեր, հերոս Անդրանիկ
Սարսափը տիրե՜ց, օսմանյան զորքին:
 
Արի՛ք, Հայկազունք, գոչե՛նք միաձայն,
Սրտագի՛ն գոչենք՝ կեցցե՛ Հայաստան,
Կեցցե՛ Հայաստա՜ն, և՛ ազատությո՜ւն
Հայրենյաց պաշտպան, քա՛ջ ֆիդայություն: 
 
Չմնա՛նք հայե՜ր, օտար լծի տակ,
Հերիք է հային, այսքան փորձություն,
Սիրե՛նք միություն, միաբանություն,
Միշտ բարձր պահենք, հայկական անուն:
 
Սիրե՛ք միություն, չանենք վատություն,
Կունենանք հայե՜ր, սուրբ ազատությո՜ւն...

ՖԻԴԱՅԻ

Խոսք և երաժշտություն՝ Չարխի Ֆալաքի
Բուք ու բորան, մութ գիշերին
Պտտում էր ֆիդային,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին:
 
Ա՜խ ֆիդայիններ, ջա՛ն ֆիդայիններ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ մատաղ,
Մշո Սուլթան, Սուրբ Կարապետ՝
Ձեզի լինի՛ օգնական: 
 
Դուք վախեցրի՛ք, թուրքն անօրեն
Քշի՛ք մեր սար ու ձորեն,
Չար թշնամու, ա՛չք վախեցավ՝
Ջան ֆիդայու գնդակեն:
 
Դաշտը թողո՛ւր, արոր ու լաճ,
Իմ մինուճար, ազի՛զ լաճ,
Մի քիչ խաղա՛ մոսինի հետ,
Որ էլ չտա՛ս օձին խարջ:

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

Արարատն առա՜ջ, հա՛յ զինվորներ քաջ,
Վրեջ մեր սրտում՝ գնա՛նք աննահանջ:
 
Արդյոք ովքե՞ր են, հե՜յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասի՛սը վկա՝ հայո՛ց քաջերն են,
Արդյոք ովքե՞ր են, հե՜յ, ի՞նչ կորյուններ են,
Մասի՛սը վկա՝ ֆիդայիննե՛րն են: 
 
Սարերեն իջան, մի խումբ ձիավոր,
Նրանց մեջ էր քաջ, Սերո՛բն ուխտավոր:
 
Ուսին յափնջի՛ն, մեջքին՝ պատրոնտա՛շ,
Մոսինը գրկա՛ծ, գնո՜ւմ են առաջ:
 
Գևորգ Չաո՛ւշն էր, ջահել ու ջիվան,
Ուներ մե՜ծ անուն՝ սարերո՛ւ Ասլան:
 
Դե կռվե՛նք տղե՜րք, դե կռվե՛նք քաջ-քաջ,
Զարկե՛նք շուն թուրքին, գնա՛նք մենք առաջ:

ԴԱՐՁՅԱԼ ՓԱՅԼԵՑ

Դարձյալ փայլեց, Սասնո գլխին,
Ազատության դրոշակ,
Կեցցե՛ Հայրենիք գոչելով,
Բարձրացուցին աղաղակ:
 
Թնդաց, որոտաց ձայներից,
Ողջ աշխարհը հայկական.
Խումբ-խումբ կուգան, հա՛յ զավակներ,
Հայրենիքին օգնության:
 
Գուրգեն, Վահան, Հրայր-Դժողք,
Քաջ Անդրանիկ զորավար՝
Տալվորիկի լեռներումը,
Շրջում էին անդադար:
 
Սարսափեցին թուրք ցեղերը,
Մինչ պալատը սուլթանի՝
Հրամայեց շուտ կործանել
Դիրքերը հայդուկների:
 
Ահա անգութ մեր թշնամին...
Սարսափելի տեսարան...
«Ժամանակն է վրեժ լուծել...»
Գոչե՛ց ձայնը հայկական:
 
Կրակ տեղաց հա՛յ քաջերի,
Բնակավայր դիրքերից,
Կոտորվեցին, թշնամիներ,
Ահռելի գնդակներից:

ԴՐՈՅԻ ԵՐԳԸ

Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտար հավերժ քուն:
 
Ելի՛ր դաշնակ Դրո՜ բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձա՛յն տուր քո քաջերին քնած թե արթուն
Փրկի՛ր քո Հայրենիք չքնախ Սուրմալուն:
 
Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:
 
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես կռվել ազգիդ կարոտով,
Ղարս ու Անի, Սուրմալու Բիթլիս հիշելով,
Փակվեցին աչքերդ հավիտյան քնով:

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ԵՐԳԸ

Սուլուխեն ըստացանք լուրեր ահավոր,
Հայոց արծիվն ընկավ կռվում վիրավոր,
Կանաչ դաշտի միջին ավանդեց հոգին,
Մեր սրտերում հավերժ մնաց թանկագին։
 
Ելի՛ր Գևորգ ելիր դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար մեռնելը փառք է:
 
Հայոց արծիվների ճամփեքը փուշ է,
Վեր կա՛ց Գևորգ վեր կաց արդեն շատ ուշ է,
Կազմենք նոր-նոր խմբեր գնա՜նք Մուշ, Սասուն,
Թուրքերի զորքի մեջ գցենք վայնասո՜ւն։
 
Կտրի՛ճ Գևորգ Չաուշ դամբանեն վեր կաց,
Մշո սեգ սարերեն նորեն իջիր ցած,
Տարոնի քաջերն են մենակ մնացել
Ազատության համար կռի՛վ ենք գացե՜լ։

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Գևորգի (Գևորգ Գրիգորյան)
Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:
 
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով, 
Հավքեր եկան, անցան լուռ արտասվելով, 
Ավաղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի, 
Մի լուր տարեք հավքեր մորը հայդուկի: 
 
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար, 
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման, 
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան: 
 
Ազատության մարտիկ, ազգի քաջ զինվոր, 
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր, 
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, 
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:

ԹԱԼԵԱԹԻ ՄԱՀԸ

Աշխարհ սարսաց՝ հայու ահը,
Գետին ընկավ թուրքի գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:
 
Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:
 
Շուն Թալեաթը փախավ Բեռլին,
Թեհլերյանը հասավ հետին,
Զարկեց ճակտին, փռեց գետին,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:
 
Շուն Թալեաթին գցին հորը,
Լուր ուղարկին պոռնիկ մորը,
Կեցցե հայոց կամավորը,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:
 
Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:

ԳԵՏԱՇԵՆ

Խոսք՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Երաժշտություն՝ Սահակ Սահակյանի
Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Քաջերի ամրոց ես, իմ քա՛ջ Գետաշեն:
 
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:
Շուրջդ շատ հայկական շեներ են լքված,
Բայց դու կա՛ս, կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն:
 
Դու պիտի մնաս ու պիտի դիմանաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ Գետաշեն:
 
Ջահելներ քիչ ունիս, իմ քա՛ջ Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Քո ամեն մի կինը` մի ժայռ տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի, իմ քա՛ջ Գետաշեն:

20.IX.1991թ.

ՀԱՅԵ՛Ր, ՄԻԱՑԵ՜Ք

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ուներ:
Բոլոր կողմերից, հեռուն, դրացին,
Ձեռք ձեռքի տված բզկտեցին մեզ։
 
Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հող ու փառքը հայության։
 
Հայե՛ր միացե՛ք, միացե՛ք հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք,
Դեռ ճամփա ունենք, պիտ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։
 
Ախ Նախիջևան, հայոց բնօրրան,
Անթիվ թշնամիքդ եկան անց կացան,
Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան,
Հայաթափվեցիր, հո՛ղ պապենական։
 
Պայծառ գալիք է, սպասվում հային,
Այս դժվար պահին լինենք միասին,
Չի հանգստացել, մեր հին թշնամին,
Ուզում է նորից կոտորել հային։

17.V.1988թ.

ԱՐԾԻՎ ՍԼԱՑԻՐ

Խոսք և երաժշտություն՝ Մուրադ Մշեցու
Նվիրվում է 
Արցախյան ազատագրական պայքարի 
ազատամարտիկներին
Արծիվ սլացի՛ր, Տաճկահայաստան,
Գնա, դու հասի՛ր Էրզրում ու Վան,
Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:
 
Արծիվների բույն՝ չքնաղ Տալվորիկ,
Քո մեջ փառք առավ հերոս Անդրանիկ:
Սերոբ ու Գևորգ, Հրայր, Արաբո,
Հենդոն մշեցի, քաջն Մախլուտո:
 
Ֆիդայական խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
Նրանց հիշատակ՝ ով ողորմածա:

ԱՐԱԲՈ

Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնա՛նք հայեր, գնանք ընդեմ թուրքերի,
Մարութա լեռների առյուծն էր ընկել,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։
 
Արաբո, Արաբո քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք հայեր գնանք կռվենք թուրքի դեմ։
 
Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերի սրտում խրում են սրեր,
Ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։
 
Մեր Հայոց լեռներում անդորրեր ընկել,
Էլ չի հնչում երգը, հայդուկի պարը,
Ֆիդայու աչքերում արցունք էր ընկել,
Ավա՜ղ, Արաբոյի արյուն էր հեղվել։

ԲԻԹԼԻՍԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

Բիթլիս քաղաք՝ շատ լեռնային,
Չկար նամակ Անդրանիկից,
Առավոտյան արշալույսին,
Հաշիվ չկար թուրքի զորքին:
 
Թուրքի զորքը թնդանոթներով,
Հայ կտրիճներ՝ մոսիներով,
Քաջ Անդրանիկ յուր փայլուն սրով,
Ջարդեց թուրքեր հազարներով:
 
Դե շուտ կանչե՛ք Կայծակ Վահանին,
Քաջաց հերոս Անդրանիկին,
Ձա՛յն տվեք հայդուկ, Հրայրին Դժոխք՝
Թող շուտ հասնի մեր հավարին:
 
Թուրքի զորքը, խուճապի անցավ,
Քաջ Անդրանիկ ուրախացավ,
Հասեք տղերք, ջարդեք հազար,
Թուրքից մաքրեք հողը հայկական:
 
Դուն պիտի փրկես ամբողջ Հայաստան,
Սասուն, Անի, մայրաքաղաք Վան,
Տիգրանակերտից մինչև Շավարշյան,
Պիտի ծածանվի դրոշ հայկական:

ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:
 
Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:
 
Քաջերի կորստով, ցավել ենք դարեր,
Հողի կորստով` հազարամյակներ,
Այժմ շատ են մեզ պետք մեծ հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ, այսպես գնացե՛ք:
 
Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք,
Մեր Հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք,
Դեպ Արցախ, Մուսա լեռ բարով գնացե՛ք:

20.I.1993թ.

ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ

Խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Հիմի է՜լ լռենք, եղբարք, հիմի է՜լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը՝ մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լացուկոծին:
Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Դավով, հրապուրքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհից Հայկա անունը
Հիմքից կործանեց Թորգոմա տունը:
Խլեց մեզանից թա՛գ, և՛ խոսք, և՛ զենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը - պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց:
Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Սոսկալի զենքը բռնած մեր գլխին՝
Կուլ տալ է տալիս արտասուք առատ՝
Աղեխարշ բողոք վարուց ապիրատ:
Մեր գլուխ լալու Եփրատ ո՛ւր փնտրենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Լիրբ գոռոզությամբ լցրած իր հոգին՝
Արդարության ձայնը հանած իր սրտից՝
Արտաքսել է մեզ մեր բնիկ երկրից:
Պանդո՜ւխտ, հալածյալ եղբարք ո՞ւր դիմենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Անգոհ մեր բերած ծանր զոհերին,
Յուր լիրբ նզովյալ ձեռքը կարկառեց,
Ազգությանս վերջին կապը պատառեց:
Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ:
Սուրբ խորան չունենք, արդ ո՞ւր աղոթենք,
                                    Հիմի է՞լ լռենք:
 
Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն,
Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին:
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք,
                                    Մինչև ե՞րբ լռենք:
 
Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ՝ որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ՝
Ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ:
Գոնե մեր փառքը մահով հետ խլենք.
                                    Ու այսպես լռենք:

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԵՐԳԸ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Ֆահրադի
Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրողը թող գա:
 
Այս հինգ դար է՝ մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:
 
Կռվենք, պարպենք ու վերջանանք
Կամ զենքերով կյանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:
 
Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հայաստան,
Սերոբ քաջին սիրողը թող գա:

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Օրն է բազմաշխատ մահվան Գևորգի,
Ֆիդայինների էն առյուծ քաջին:
 
Որ գրկած հողը հայրենի երկրի՝
Մոտ քսան տարի ծառայեց ազգին,
Կռվեցավ անվերջ հետը դուշմանի,
Ու հաղթեց մեկով թուրքի հազարին:
 
Վերջին կռիվն էր կսպասեր քաջին՝
Պսակելու զինք փառաց երկնային,
Եվ ահա զորքը պաշարեց Սուլուխ,
Եռաց կռիվն էլ ինչպես հրաբուխ:
 
Թնդաց սրտերը տասնյակ քաջերու,
Կռվեցին անվերջ մինչև իրիկուն,
Իսկ երբ գիշեր էր, Գևորգին շալկած,
Գյուղեն դուրս ելան, գնացին տրտմած: 
 
Ճամփեն աղաչեց քաջը մահամերձ.
-Հանգիստ ձգեք զիս, չանեք շնչահեղձ,
Դրեք ձիս այստեղ, ծածկեք խոտերով,
Գացեք ընկերներ, գացեք դուք բարով:
 
Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս Անդրանիկ քաջին...
Լացին ընկերներ, մոտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով:
 
Հանգիստ փրկություն, քո սուրբ ոսկերաց,
Պատվավոր, հարգի անունդ անմոռաց,
Հայն էլ միշտ պիտի տոն է դարեդար,
Ազնիվ Գևորգի տոնը հավիտյան:

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԳԸ

Անդրանիկը քաջ ֆիդայիններով
Զինված, պատրաստված մոսին զենքերով,
Անցավ սար ու ձոր, յուր տասնյակներով՝
Սասուն, Խլաթ, Վան դարձան արյան ծով:
 
Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
Կռվում քաջաբար, խրոխտ երգերով,
Վրեժ էր առնում՝ Հրայր հիշելով:
 
Առավոտ կանուխ, երբ որ արթնացան՝
Չորս հազար դուշմանով պաշարված տեսան,
Նրանց դեմ երեսուն քաջերով միայն,
Արձակ-համարձակ կռվել սկսան:
 
Անդոկ, Ծովասար մոսիններն ուսին,
Նորեն վանեցին դաժան թշնամուն,
Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը,
Քաջ Անդրանիկին ողջույն տվեցին:

ՄՈՒՐԱԴԻ ԵՐԳԸ

Հայաստանեն եկած զինվոր,
Պատմե ինձի հայրենիքեն,
Անդրանիկի զինվորները,
Վրեժ լուծո՞ւմ են թուրքերեն:
 
Ուրա՛խ եղիր, դու հա՛յ աղջիկ,
Ունիս պաշտպան քաջ Անդրանիկ,
Մուրադի պես քաջ ֆիդայի,
Էլ ինչ է ուզում հայրենիք:
 
Գևորգ Չաուշ և Հրայրը,
Սարսափեցրին իսլամը,
Կոտորվեց ամբողջ բանակը,
Ազատված է Հայաստանը:

ՔԵՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Միջազի
Չորրորդ գունդի հրամանատար քաջ Քեռի,
Ինքդ արի, գործերդ էին միշտ բարի,
Սրտաճմլիկ՝ լուրդ առանք ցավալի,
Քաջաց քաջ հերոս, Քեռի պանծալի:
 
Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց,
Մեր սրտերում անբուժելի վերք բացեց,
Միթէ չար գնդակը քեզի՞ որոնեց,
Գաղափարդ ու հոգսերդ խորտակեց:
 
Թող լռեն սոխակներ, էլ չճլվլան,
Սլացեք կռունկներ դեպի Հայաստան,
Լուր տարածեք ամբողջ հայության՝
Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման:
 
Դու ամեն տեղ վազում էիր օգնության,
Քեզ ազդում չէր ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ գնդակ,
Ամենքին անխտիր էիր դու պաշտպան,
Կոչմանդ արժանի հերոս Քեռի խան:
 
Մահդ Դաշնակցության մեծ ցավ պատճառեց,
Եվ ընտանիքիդ էլ սիրտը խռովեց,
Համարյա թէ ամբողջ Կովկասը ցնցվեց,
Քեզ համար շատ մայրեր լացին ողբացին:
 
Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր,
Թշնամու զորքերն էին բյուր հազարավոր,
Տասնինը տասնվեց Մայիս տասնհինգին,
Հայոց առյուծն ընկավ վրեժը կրծքին:

ՀԱՅ ՔԱՋԵՐ

Հայոց քաջեր վերցրին զենքեր
Մահն աչքերուն դեմ առած,
Հայոց ազգի կույս աղջիկներ,
Ասկյարներ բռնին տարան:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Հայ կամավորների խմբով,
        Պիտ արշավինք Հայաստան: 
 
Հայ քաջերով էր բյուրավոր,
Տարոն աշխարհի սարեր,
Մշո դաշտեն մինչև Սասուն,
Քաջ Արաբոն կհսկեր:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Արաբոյի շիրմով երդվինք,
        Պիտ արշավինք Հայաստան: 
 
Գևորգ Չաուշ Նեմրութ սարում,
Երդվիլ տվավ քաջերուն,
Ազատության սիրույն համար,
Կամ մահ, կամ ազատություն:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Հայոց կտրիճների խմբով,
        Պիտ արշավինք Հայաստան: 
 
Ֆիդայապետ Գևորգ Չաուշ
Յուր քաջերով անսասան,
Իր կատարած սխրանքներով,
Կոչվեց սարերու ասլան:
 
        Հայ քաջեր, հայ քաջեր,
        Ժամն է մեր օրհասական,
        Մեր եռագույն դրոշի ներքո,
        Պիտ արշավինք Հայաստան:

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ ԷՐ, ՄԵՐՆ ԷԼ ԿՄՆԱ

Ոտքի ելեք հայե՜ր, հանուն հայության,
Ղարաբաղը մերն էր, մե՛րն էլ կմնա:
 
Առաջ հայեր, հայեր գոչե՛նք Ղարաբա՜ղ,
Մեծ Արցախը մերն էր, մերն է՛լ կմնա:
 
Հայեր դուք հայե՜ր, քաջարի եղե՜ք,
Որ տան մեր հողը՜, պապական:
 
Մեր Անդրանիկ փաշան, հա՛յ ազգի համար,
Զոհվեց քաջությա՜մբ, հա՛յ հողի համար:

ԱՌԱՔԵԼ, ՄՈՒՇԵՂ

Առաքել, Մուշեղ լեռներից իջան,
Ավերակ ջաղաց հոգի ջան, օթևան եղան:
 
Առաքել ձայնեց «Մուշեղ իմ եղբայր.
Դուն հանգիստ կացիր քո դիրքում, ես կգտնեմ ճար»:
 
Առաքել, Մուշեղ, Սերոբ Խլացին,
Երեք կտրիճներ հոգի ջան, նահատակվեցին:
 
Երկինք թող շնորհե, նրանց սուրբ պսակ,
Մենք էլ միշտ հիշենք հոգի ջան նրանց հիշատակ:
 
 
Դե՛, զարկեք-զարկեք, նշան ի ճակատ,
Դե՛,կռվեք տղերք, դե՛, կռվեք քաջ-քաջ,
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան,
Մենք կերթանք առաջ:

ԴԵ ԵԿԵՔ ՄԻԱՆԱՆՔ

Խոսք և երաժշտություն՝ Պարույր Հայրիկյանի
Սարդարապատը - փարոսն է հայ ազգի,
Ինքնորոշումը, ուղին հնամյա,
Եթե դու հայ ես՝ այս երգը կազդի՝
Քո կողմնորոշման, քո վճռի վրա:
 
Դե՛, եկեք եղբայրներ մենք միանանք,
Միասնության մեջ մենք անպա՛րտ մնանք,
Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք՝
Հայաստա՛նն ազատենք: 
 
Մենք ուզում ենք, որ անկախ լինի Հայքը,
Որ ոչ մի հայ էլ պանդուխտ չլինի,
Հայրենիքի սիրով վանում ենք ահը՝
Որ երկիրը մեր միշտ ազա՛տ լինի:
 
Ամեն մի դար ունի իր նորույթները,
Եվ ամեն դար նոր սրբեր է կերտում,
Բայց հավերժ սուրբ է ազգ, հայրենիքը,
Եվ մենք նրան ենք զինվորագրվո՛ւմ:

ԿՈՎԿԱՍԻ ՔԱՋԵՐ

Կովկասի քաջեր, գնանք Մուշ, Սասուն,
Մեր քույր եղբայրներ, մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Շարժվում է առաջ, Սասնա կողմերով:
 
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած: 
 
Կովկասի քաջեր, խմբեր կազմեցեք,
Քաջ Անդրանիկին օգնության հասեք,
Առած իր շուրջը, ֆիդայիք ութսուն,
Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ, Սասուն:
 
Կովկասի քաջեր, առյուծի ձագեր,
Հեծեք ձեր ձիեր, կապեք ձեր զենքեր,
Օրհնյալ տիկիններ, հայոց օրիորդներ,
Ծախեք ձեր զարդեր, գնեք փամփուշտներ:
 
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայոց քաջի ձայնը շուտով կլսվի,
Անդրանիկը քաջ, կանգնել է առաջ,
Գոռում է գոչում, կուզե պատերազմ:

ՔԵԼԵ ԼԱՈ

Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր,
Էրթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
 
Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
 
Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:
 
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,
Քելե՛, լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:

ՃԱԽՐՈՂ ԱՐԾԻՎ

Կուզիմ էրթամ սարն իմ Սասուն
Ճամփա չկա դուռն է փակ,
Ախ ինչ ըսիմ էդ օսմանցուն
Մըր հող թողեց լծի տակ։
 
Կարոտել եմ սուրբ Մարաթուկ
Մշու դաշտի հավքերուն,
Ելնիմ դառնամ ճախրող արծիվ
Ու էրթամ մըր Հայրենիք
 
Արծիվների ապաստարան
Սասնու անառիկ աարեր,
Դու մըր ազգի հող օրորան
Մըր պապերու շեն Էրգիր։

ԱՐԻ ԵՂԲԱՅՐ

Արի եղբայր էրթանք
Մըր պապու Էրգիրը,
Ցույց տամ քեզ քարերու
Հայկական գիրը։
 
Մըր պապու վանքերում
Եկ հնչեցնենք զանգակ,
Գյուղ ու քաղաքներում
Անենք հայահավաք։
 
Հույս ունինք որ կբացվի
Մըր Հայոց գարունը,
Ու այնտեղ կտեսնինք
Մըր Վանա ծովը։

ՄՈՒՇ

Էրթանք մըր էրգիրը Մուշ,
Քաղինք բանջար, նուռ ու նուշ,
Ուտինք քաղցր մանանա,
Խմինք պաղ ջրերն անուշ:
 
Հայերու էրգիրն էր Մուշ,
Մուշն էր բոլորից անուշ,
Էրթանք մըր էրգիր Սասուն,
Ուր քաջեր կան դյուցազուն: 
 
Քո անունն են դրել Մուշ,
Մըր պապերու քաղցր նուշ,
Թուրքին մնաց հողն անուշ,
Ազգին մնաց քար ու փուշ:
 
Տարոնի դաշտավայրեր,
Մուշն ու Սասուն եղբայրներ,
Վասպուրական գեղանի,
Քեզ ոչ մեկ չի նմանվի:

ՁԱՅՆ ՏՈՒՐ, Օ՜ ՖԻԴԱՅ

Ձայն տուր, օ՜ ֆիդայ, ինչո՞ւ ես տրտում,
Լուռ ու մունջ նստած երկար մտածում,
Ավաղ երկար մտածում, տխուր երկար մտածում:
 
Շարժեցեք տղե՛րք, սրեր շողշողուն,
Թափենք մենք կրակ թշնամյա՛ց գլխուն,
Գազան թշնամյա՛ց գլխուն, գազան թշնամյա՛ց գլխուն:
 
Թափենք մե՛նք արյուն իբրև ախոյան,
Լինի առաջնորդ մե՛ր ազատության,
Սիրուն մե՛ր ազատության, անուշ մե՛ր ազատության:
 
Շտապեցեք տղե՛րք, խմբին միատեղ,
Մետաքսե դրաշակ ծածանվի՛ այնտեղ,
Թող միշտ ծածանվի՛ այնտեղ, սիրուն ծածանվի՛ այնտեղ:
 
Քանի այստեղ է հայը խղճալի,
Զինված պիտ լինի ամբո՛ղջ ֆիդայիք,
Սիրուն ամբո՛ղջ ֆիդայիք, անուշ ամբո՛ղջ ֆիդայիք:
 
Մոսին, հրացան ձեռքներիս բռնած,
Թունավոր փամփուշտ կրծքների՛ն շարած,
Հպարտ կրծքների՛ն շարած, սիրուն կրծքների՛ն շարած:
 
Պարզեք դրոշակ վե՛հ ազատության,
Լինի առաջնորդ մե՛ր ազատության,
Սիրուն մե՛ր ազատության, անուշ մե՛ր ազատության:

ՄԵՆՔ ԱՆԿԵՂԾ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ

Մենք անկեղծ զինվոր ենք, առանց ի վիճակ,
Ուխտել ենք ծառայել, երկար ժամանակ,
Պարսկաստանի խորքից՝
Եկե՛լ է նամակ,
Գնո՛ւմ ենք բարով, 
Կուշանա՛նք տարով,
Արյո՛ւն սուր ու հուր,
Պատերազմի դաշտ, կսպասե մեզի:
 
Դուշմանը մեզ տվեց, «Ջան Ֆիդայ» անուն
Այդ անվան համաձայն՝ տեսավ զորություն,
Մենք չենք ուզել ազատ՝
Կամքի՛ բռնություն,
Ուխտե՛լ ենք կռվել,
Այդ սիրո՛վ մեռնել,
Համոզված ե՛նք, որ միայն զենքո՛վ կա,
Հային փրկություն:
 
Ստամբուլը պիտի, լինի արյան ծով,
Ամեն կողմից կռիվ, կսկսվի շուտով,
Կոտորենք Բաճկալա՝
Անցնի՛նք հեշտ կերպով,
Աջի՛ց Վարդանը,
Ձախի՛ց Իշխանը,
Գրավե՛նք Աղբաք, տարածե՛նք սարսափ,
Փառք ազատության:
 
Բաճկալա գավառում, այն պատերազմի,
Ավելի մեծ սարսափ, տիրեց սուլթանին,
Քաջ Զեյթունը հաղթեց՝
Վատ չար գազանի՛ն,
Կեցցե՛, Զեյթունը,
Խրոխտ Սասո՛ւնը, ազատությո՛ւնը
Բախտավո՛ր օրեր,
Պարծանք հայ ազգի:

ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ

Անօրեն թուրքն է տիրել մայր հողին,
Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին.
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Կռի՛վ ենք գնում՝ ախպերս ու ես։
 
Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում.
Եկել ենք կռիվ, կռվո՛ւմ ենք այսպես,
Խփո՛ւմ ենք թուրքին՝ ախպերս ու ես։
 
Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում՝
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում.
Ինչքան պե՛տք լինի՝ կկռվենք այսպես,
Հայ ազգի համար՝ ախպերս ու ես։
 
Էլ հետդարձ չկա՛, կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ, ու մի լար մայրիկ,
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են՝ ախպերս ու ես։
 
Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սև օրը հայոց,
Ու տո՛ւն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով-ծիծաղով՝ ախպերս ու ես։

ՊԱՅԹՈՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՔԱՋԵՐԸ

Մարաթուկ, ո՞ւր կորան կայծակները քո, 
Գևորգ, Գալե, Սերոբ, Հրայր, Մախլուտո: 
Մի կեռ լուսին, կեռ սուր իջավ բարբարոս 
Հեծյալիդ կորցրած ի՞նչ եղար Տիլբոզ: 
 
Ինչ քաջեր է ծնել Պայթող Աղբյուրը, 
Եղան մեր սուրբ դատի պահապան սուրը: 
Գոռ շարքերով անցավ սերունդն այն երազ, 
Կամուրջը քո մեջքին կապիր, Մայր Արազ: 
 
Չվեցին հավքերդ Մառնիկ ու Բերդակ, 
Արածանին խռով, սիրտն է ավերակ: 
Հերիք ննջի մոսին, սուրը քող հագնի, 
Բռնենք փշոտ ճամփան մեր նպատակի: 
 
Իր բողբոջն է պատռել վրեժը անքուն, 
Հերիք ծունկդ ծալես մեր տան ամուր սյուն: 
Ախ հոգնել ես Անդոկ սև մութ ամպերից, 
Ոտքի է ASALA-ն, ցնծա դու նորից:

ԱԴԱՆԱՅԻ ՈՂԲԸ

Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ, շքեղ Ադանան,
Կրակն ու սուրը և անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ արին վերան:
 
Րոպեմը չանցած, ա՜խ անզեն հայեր,
Թրի տակ ընկան, թշնամու ահեղ,
Ժամեր ու դպրոց, բոցի մեջ կորան,
Վիրավոր հայեր, անխնա մեռան:
 
Անապատ դարձավ, շքեղ Ադանան,
Մոխիր է դարձել շքեղ Կիլիկիան
Կանգուն է միայն Հաճենը սիրուն,
Ինչո՞ւ չի շարժվի ապառաժ Զեյթուն:

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Խոսք և երաժշտություն՝ Գալուստ Ալոյանի
Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը,
Ֆիդայիններ դաշնակցական
Վրեժառու գոռում են:
 
Սարսափ քուրդը՝ լեղապատառ մարզրիկցին,
Չէր երազել ջնջվել ի սպառ
Քաջ ֆիդայու գնդակից:
 
Մի ժամվա մեջ մարզրիկ ցեղը ջնջվեցավ,
Խանասորա կանաչ դաշտը՝
Կարմիր գույնով ներկվեցավ:
 
Հայեր հիշե՛ք նվիրական այս օրը,
Հուլիս ամսի քսանհինգին
Կատարեցե՛ք մեր տոնը:

ՍԵՎ ՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Ֆահրադի
Հրով բռնկված Սասուն, Մուշն ու Վան,
Մի բուռ ֆիդայիք, նրանց դեմ սուլթան,
Գոռում է, գոչում հանուր Հայաստա՜ն,
Առյուծ կորյուններ, հասե՛ք օգնության:
 
Սև քարեցի Սաքո, շո՛ւտ անցիր սահման,
Սասունն է կանչում հասի՛ր օգնության: 
 
Ախ, Հայաստանը՝ կիսված երկփեղկված,
Բայց հայդուկները՝ թիկունքիդ կանգնած.
Արևմտյա՜նը, հորդ արյան ծովում,
Հարս ու աղջիկներ, մոսի՛ն են բռնած:
 
Քեզ չի սասանի՝ բանտ, կալանք, շղթան,
Ոչ էլ անօրեն ասքյարն ու սուլթան.
Հասի՛ր Գևորգին, քա՛ջ Անդրանիկին
Արծվի պես սուրա դեպ հին Հայաստան:
 
Արաբոն, Հրայր - երկնքից կանչում,
Սերոբ Աղբյուրի վրե՛ժն են տենչում,
Հարյուր մեկ տարվա, վճի՛ռդ ջնջիր.
Անհա՛ղթ բազուկներ, հաղթ թո՛ւրն են կանչում:
 
Ով երգիչ Հայրիկ, քաջն իր զենքով
Հավե՛րժ անմահ է գործած սխրանքով.
Օրհնություն և փա՜ռք Ծովանյան տոհմին,
Որ քեզ սնել է առյուծի կաթով:

ՊԻՏԻ ԳՆԱՆՔ

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
 
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ,
Հույսը միայն աստծո վրա՝ սրի դերը ուրացավ,
Խաչով լինի, գրչով լինի՝ պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
 
Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չե՛մ տեսնում,
Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
Ուժն է հարգի, լա՛վ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
 
Հայկազունն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
Հալածանքից, բռնությունից, աստծո տված ցավերից,
Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

07.VII.1989թ.

ՇՈՒՇԻ

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Անառիկ ամրոց, հպարտ իմ Շուշի,
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կլինեն դռներիդ առաջ:
 
Քիրս սարի կողմից հենց փչի քամին,
Թող սարսափահար լինի թշնամին,
Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:
 
Հրաման տվեց Կոմանդոսը քաջ,
Լույսը չբացված գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսօր մենք պետք է Շուշին ազատենք: 
 
Ելան քաջերը, կռիվներ ահեղ
Եվ հաղթանակներ՝ մեծ ու փառահեղ,
Ամբողջ հայության իղձը կատարվեց,
Հայի սիրելի Շուշին ազատվեց:

ՇՈՒՇԻ

Երգդ՝ վիրավոր, վերքդ՝ բյուրավոր,
Մայրդ՝ սգավոր, հայրենի՛ք:
Երկինքդ՝ ամպած, որդիքդ՝ ընկած,
...Բախտդ՝ խռոված, հայրենի՛ք:
 
Դու պատռիր դեմքիդ քողը մշուշի,
Դու երկնքի դուռ, իմ չքնա՛ղ Շուշի:
Պատռեցիր դեմքիդ քողը մշուշի,
Դու երկնքի դուռ, իմ չքնա՜ղ Շուշի:
 
Քաջերդ՝ անպարտ, լեռներիդ ձուլված,
Կայծակ են շանթում, հայրենի՛ք:
Բերդերդ` կանգուն, վանքերդ` արթուն,
Մեր հավերժող տուն, հայրենի՜ք:
 
Ծփում է արտդ, բացվել է վարդդ,
Կորել է դարդդ, հայրեն՛ք:
Աչքդ ցամաք է, ծիլդ ծաղկուն է,
Դու ոստան հայոց, հայրենի՛ք:

ԴԻԱՐԲԵՔՐՈՒ ՔՈՉԱՐԻ

Նխշուն տղա հերիք լացիս,
Հայոց երկինք ամպոտ է, զամպոտ է,
Թե շատ լացիս, հեյրան քեզի,
Գել գիքա պապին կուտե:
 
Հելեք հեյրան, հելեք խաղանք քոչարի,
Դիարբեքրու խորոտիկ, անուշիկ քոչարի,
Թե պզդիկ իս, գցիմ խալուն,
Գնա վրեն չոչ արի,չոչ արի:
 
Էսօր-էգուց իմ թոռնիկի
Բեխեր կելնին կոլրվին, կոլրվին,
Յուր պապիկի թշնամիներ թող տեսնին
Ու մոլրվին, մոլրվին, մոլրվին:
 
Երբ կեղնի օր թառլան ձիուն հանինք դուրս,
Զենքերդ կապիս, էրթաս հասնիս չուր Խնուս,
Օր մը կեղնի տղա բերի աչքալուս,
Թե թոռնիկդ դառավ ազգի ցավին հույս,
Զենքին հույս, զենքին հույս:

ՄՈՐ ՀՐԱՎԵՐ Ի ՄԱՐՏ

Խոսք՝ Պ. Նաթանյանի
Երաժշտություն՝ Ա. Մնակյանի
Զարթի՛ր, որդյա՛կ, հո՛ւշ բեր, վե՛ր կաց,
Պատերազմի փող հնչեց,
Զարթի՛ր, քա՛ջ իմ, ձայն հայրենյաց`
Կենաց մահու ժամ հնչեց:
 
Պատրաստել եմ քո զենքերը
Ահա՛, գլխիդ վերև կան,
Ինչպես երբեմն քո գրքերը`
Երբ կերթայիր վարժարան:
 
Ելի՛ր, կապեմ սուրը մեջքիդ,
Ասպար կախեմ քո ուսիդ,
Եվ սուրբ դրոշ հայրենիքի`
Թող ծածանի աջ թևիդ:
 
Փոխան գրչի` ահա սուսեր,
Փոխան գրքի` մարտի դաշտ,
Գնա՛, կռվի՛ր արիաբար,
Որ հայրենին ապրի հար:

ԳԱՐԱՀԻՍԱՐ

Խոսք՝ Ավետիս Ահարոնյանի
Նվիրված է Պետոյի 
(Ալեքսանդր Պետրոսյան, 1870--1896) հիշատակին
Գարահիսար լեռան լանջին՝
Նա էլ ընկավ վիրավոր,
Կուրծքը պատռած, սիրտը խոցված
Չար թշնամու գնդակով:
 
ժեռոտ լեռան լերկ կատարից
Վա՛ր սլացիր, սեգ արծի՛վ,
Թևերդ բաց, լայն թևերդ
Ու ֆիդայուն հո՛վ արա:
 
Խոցված սրտից մուգ արյունը
Կաթիլ-կաթիլ կծորա...
Ախ, ֆիդայու կյանքն է հոսում
Ցավոտ կրծքի լայն վերքից:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Գևորգ (Գևորգ Գրիգորյան)
Գիշեր ու ցերեկ, էլ դու քուն չունես,
Քո իղձի մեջ մենք կռիվներ կենենք,
Վայրենի քրդերուն բոցով վառեցիր,
Քո ահով թուրքերուն երթիկ փակեցիր:
 
Ելի՛ր, դու մեր քաջ Նժդեհ, Նժդեհ դյուցազուն,
Ելի՛ր, քո կամքով վեհ օգնիր հայերուն,
Սասուն կարոտ է ձիուդ ոտներուն,
Մշո դաշտերուն բերես վառ գարուն:
 
Գավառ չմնաց դու չարշավեցիր,
Անթիվ անհամար թուրք կոտորեցիր,
Մարտոյին ու Վարդանին Խնուս թողեցիր,
Մեկ էլ քաջերուն դու քու հետ վերցրիր:
 
Հերոս ծնվեցիր, անվախ կռվեցիր,
Անհաղթ մնացիր, հերոս զոհվեցիր,
Աստված կը կանչիմ, Նժդեհ, Նժդեհ Գարեգին,
Առնիս հարություն օգնիս հայերին:

ՀԱՌԱՋ ՆԱՀԱՏԱԿ

Խոսք՝ Գեվորգ Կառվարենցու և Զարեհ Պալյանի
Երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյանի
Հառա՜ջ, արարո՛ղ ցեղի անմահներ,
Հայ խրոխտ ոգու ազնիվ կորյուններ,
Գագաթն հայրենի լեռանց բարձրագույն
Գնա՛նք կոթողե՛նք դրոշն եռագույն:
 
        Վսեմ նվիրման
                Տորմիղ հրաթև
                        Հայաստա՛ն աշխարհ,
        Հառա՜ջ, հառա՜ջ անսասա՛ն,
                Հառա՜ջ անվեհե՛ր
        Դեպի՜ հաղթանա՛կ, հաղթանա՛կ:
 
Հառա՜ջ, Հայաստա՛ն, հրաշք գիտությամբ
Ու հավաքական հզոր միությամբ
Դեպի տեսիլը համայն հայության`
Հավերժ օրհնությամբ սուրբ երրորդության:
 
Հառա՜ջ, քաջերի օրրա՛ն մեր անգին,
Ընծա քեզ մեր ո՛ւխտն ու սե՛րն ու հոգի՛ն,
Փարո՛ս բարության, խոյա՛նք փառահեղ,
Շողա՛ ու ճախրե՛ բարձր ու արծվագեղ:

ՀԱՅ ՖԻԴԱՅԻՔ

Մուշն ու Սասուն՝ հայոց պարծանք,
Ոտքի կանգնեցին, անթիվ զոհերի գներով, ազգը փրկեցին,
Անմնացորդ իրենց կյանքը, ազգին նվիրած,
Քաջ Անդրանիկ Գևորգ Չաուշ, միշտ առաջ ընկած:
 
Հայ ֆիդայիք, ջան ֆիդայիք,
Մենք ձեզի մեռնինք,
Դուք եք փրկիչ մեր հայ ազգի,
Ձեր հույսով կապրինք: 
 
Մեր սուրբ վանքը պաշարված էր, բազում զորքերով,
Նրա մեջ են ֆիդայիններ, քառսուն որբերով,
Անդրանիկը հրաման տվեց - «Ես ձեզի մեռնիմ,
Կոտորեք անգութ թշնամուն, որ մեզնից դողան»:
 
Քաջ ֆիդայիններ միասին, տվին համազարկ,
Կոտորեցին շուն ասկյարներ, հետն էլ հերոսակ,
Մութ գիշերով վանքից ելան, պատռեցին շղթան,
Քաջ Անդրանիկ, Գևորգ Չաուշ, ձեր խմբին ղուրբան:

ԵՐԳ ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆՆԵՐՈՒՆ

Խոսք և երաժշտություն՝ Աշուղ Ռազմար Սասունցու
Հայոց սարեր շող է պատել,
Դաշտերը կանաչ մանյակ,
Վերջին կռունկներն էլ եկան,
Լավ լուր բերին մեր համար:
 
Անցնինք Սասուն մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան,
Խմբվինք հայոց կտրիճներ,
Հայրենիքի փրկության: 
 
Սասնո ծռեր մտան ձորեր,
Կռիվ կենեն անվեհեր,
Մախլուտոյի զենքն էր կոտրել
Պզտիկ Վահան լալ գիլեր:
 
Զարկեց կայծակ, մթնեց երկինք,
Մունդառ թուրքին պատեց լաց,
Դեմի սարեն խումբ մը պրծե,
Պրծե գիքեր դեպի ցած:
 
«Ելեք տղերք, էլ ժամ չկա,
Շուն տուրք պադիլ ա չորս կողմ»,
Գևորգ հլը չվերչացուց,
Թուրքեր ցրվան հազար կողմ:
 
Դեմից Անդրանիկն էր գիքեր,
Յուր եռսունյոթ քաջերով,
«Զարգե՛ք տղե՛րք, մեռնիմ ձեզի,
Թուրքի վերջ կիգա մի օր»:

ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ

Խոսք՝ Միհրան Տամատյանի
Երաժշտություն՝ Ժողովրդական
Մշակում՝ Ռուբեն Ալթունյանի
Նվիրված է 1890-ական թվականների Սասունի 
ինքնապաշտպանական մարտերին
Տալվորիկի զավակ եմ ղորթ,
Քաղքըցու պես չեմ թուլամորթ.
Սարի զավակ, քարի որդի`
Հին քաջ հայոց եմ մընացորդ:
 
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր վատին առաջ,
Քարոտ լեռանց եմ ազատ լաճ`
Չեմ տեսներ ո՛չ արոր, ո՛չ մաճ:
 
        Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
        Տալվորիկի զավակ եմ քաջ,
        Ազատության սիրույն համար
        Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
 
Թող այլք բնակին հովիտ ու դաշտ,
Վատ անգութին հետ լինին հաշտ,
Ես պիտ մնամ միշտ աննվաճ,
Թեև վըրաս գա քըսան վաշտ:
 
Իսկի չքաշեմ բանի մը կարոտ,
Քանի ունիմ գնդակ, վառոդ,
Ազատ ապրիմ, մեռնիմ ազատ,
Սասնո որդին եմ հարազատ:
 
        Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
        Տալվորիկի զավակ եմ քաջ,
        Ազատության սիրույն համար
        Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
 
Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե,
Աստված հոգին լուսավորե
Ինձ կըսե՛ր միշտ - «Աղքատ ապրե՛,
Բայց մի՛ ծռե վիզ, հարկ մի՛ վճարե»:
 
Սակայն մի՞թե կրնա աղքատ
Կոչվիլ այն մարդ, որ է ազատ,
Մի՞թե կա բան մը ավելի թանկ`,
Քան անիշխան և ազատ կյանք:
 
        Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
        Տալվորիկի զավակ եմ քաջ,
        Ազատության սիրույն համար
        Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:

ԼԻՍԲՈՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

1983թ. Հուլիսի 27-ին Լիսաբոնում հինգ քաջորդիներ` 
Վաչե Դաղլյանը (19 տ.), Սեդրակ Աճեմյանը (19 տ.), 
Սիմոն Յահնիյանը (21 տ.), Սարգիս Աբրահամյանը (25 տ.) 
և Արա Քրդլյանը (19 տ.) հարձակվեցին թուրքական դեսպանատան վրա:
 
Շենքը գրավված մնաց մոտ 3 ժամ, որից հետո լսվեցին ուժեղ պայթյուններ: 
Որոշ ժամանակ անց գտան Հայ հերոս երիտասարդների ածխացած դիակները: 
Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած 
գործողությունը ցնծեց աշխարհը, չտեսնված արարք դարձավ ազգային ազատագրական 
շարժումների պատմության մեջ, դարձավ խորհրդանիշ և փարոս շատերի համար:
Լիսաբոնի 5 երիտասարդների հերոսապատում դարձավ նվիրումի անկրկնելի օրինակ:
Ահա այսպես արշավեցին,
Լիսբոն զոհված լավ ընկերներ,
Որ ակտովը ձեր կկոչվիք
Դրոյի ժառանգ վեհ խենթեր:
 
Այս կռվի փայլուն ասպետներ,
Ռոստոմյան հույսի մարտիկներ,
Հանուն ազգի ազատության,
Պայթեցուցիք սուրբ հինգ սրտեր:
 
Ինչ սփոփանք անզորներուն,
Մխիթարանք հայ սրտերուն,
Ման զոհերու նոր անդունդեն
Պայծառացող տիպերը ձեր:
 
Դեմքերը ձեր կազնվանան,
Կտանջեն սրտեր անպայման,
Բայց միշտ ծանրը մեր սրտերուն
Ուժն է գերագույն ձեր կամքերուն:
 
Ով մահվան հաղթող Դումաններ,
Երկաթ սրտով նոր Չաուշներ,
Կերդվենք անբիծ պատվովը ձեր,
Ընդարձակել պայքարը մեր:

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐԸ

Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
 
Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում,
Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում:
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս:
 
Գնացին տղերքը ու կորան հեռվում
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:
 
Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:
 
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
 
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:

ԱՐԻ՛, ԶՈՐԱՎԱ՛Ր

Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Ծածանվում են դրոշները ազգային,
Արև ծագեց Արարատի գագաթին,
Ցնծություն է. Հայաստանը ազգովի
Սպասում է իր Անդրանիկ զավակին:
 
Ճիշտ ժամանակն է, արի՛, զորավա՛ր,
Քեզ են սպասում քաջեր անհամար,
Դեպի Մուշ-Սասուն, դէպի Գանձասար,
Դեպի քաջ Զեյթուն, Մուսա լեռ մեզ տա՛ր:
 
Կրկնվում է պատմությունը հայ ազգի,
Անկախության շեմին ենք մենք բաղձալի,
Պատրաստ ենք և ունենք ուժեր հուսալի,
Առաջնորդի՛ր, Հայոց արծի՛վ պանծալի:
 
Ու երդվում ենք, քանզի ուրիշ ճար չկա,
Առաքելոց Մշո Սուրբ վանքը վկա,
Քո աճյունին հաղթանակներ տանք ընծա.
Փառքը միայն հաղթանակով ետ կըգա:

12.VII.1990թ.

ԿԱՐՈՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մռով լեռան լանջին սև ամպեր պատեց,
Արցախ գավառ յուր որդիներին կանչեց,
Նրանց թվում գնաց կռվի դաշտն արնոտ,
Դաշնակցական խենթն էր անունը Կարոտ:
 
Հիշեք հայեր չմոռանաք ձեր քաջաց անուն,
Նրանց հոգին միշտ ձեր հետ է դժվար պայքարում.
Մեծ Չաուշի դու հետնորդն ես անվախ Տարոնցի,
Մենք քեզ երբեք չենք մոռանա շուտ վերադարձիր:
 
Թշնամին մեր գավառները պաշարեց,
Հայդուկների զարկից գետին գլորվեց.
Գազան թուրք մեր սրտերն արել ես յարոտ,
Քո դեմն է դուրս ելել ֆիդայի Կարոտ:
 
Անփառունակ հայեր մեր հայրենիքում,
Անթիվ զոհվածների արյունն է կանչում.
Մեր քրտինքով շինված կիսավեր գյուղում,
Անվախ հայդուկ Կարոտ վրեժ է գոռում:
 
Քաջիդ համբավ շատ երկիրներ տարածվեց,
Համայն հայությունը քեզի ճանաչեց.
Դու Արցախ լեռների կորյունն ես Կարոտ,
Ռազմի դաշտից փախան թուրքերն անամոթ:

ՔԱՋ ՍՊԱՐԱՊԵՏ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանին
Ինչպես սուր անսասան ճեղքում ես ժայռեր,
Քո ձայնը հաղթական շարժում է լեռներ,
Դու հզոր արծիվ ես քո հոգուն ղուրբան,
Քեզանով ետ կառնենք մեր Սասունն ու Վան։
 
Հզոր բանակ, մեր հաղթական
Դու մեր հույսն ես ու ապագան։
 
Երբ քայլում ես սրով երկիրն է շարժվում,
Քո բազկի մեկ զարկից երկիրն է ճաքում,
Դու հզոր արծիվ ես քո հոգուն ղուրբան,
Քեզանով ետ կառնենք մեր Սասունն ու Վան։
 
Երգում ենք բոլորին քեզ ենք մենք հիշում,
Քո շուրթերից ելնող երգերն ենք երգում,
Հայոց քաջ զորավար, Հայոց սպարապետ,
Հայ ազգի դու պաշտպան մեր քաջ զորապետ։
 
ՈՎ ՔԱՋ, ՍՊԱՐԱՊԵՏ,
ՈՎ ՔԱՋ, ՍՊԱՐԱՊԵՏ...

Ի ԶԵՆ ՀԱՅԵՐ

Ի զեն հայեր, ի սուր, և ի հրացան,
Մայր Հայաստանը, կոչում է մի ձայն,
Լեռից լեռ թնդում է, ահեղ հրաման,
Թռե՛ք հայեր, թռե՛ք դեպի Հայաստան:
 
        Դեպի, դեպի, դեպի՛ Հայաստան,
        Թռեք հայեր՝ դեպի՛ Հայաստան: 
 
Արևելք, Արևմուտք, հարավ և հյուսիս,
Դղրդաց ու թնդաց, քաղցր ավետիս,
Հայկաց քաջ զավակաց, առյուծ սրտերից,
Ազատություն հնչեց, ամե՛ն կողմերից:
 
        Ամեն, ամեն, ամե՛ն կողմերից,
        Ազատություն հնչեց՝ ամե՛ն կողմերից: 
 
Խումբ-խումբ հայեր դեպի, Մայր Հայաստանը,
Փրկության ավետիս առած ի բերան,
Դիմում են ցնծությամբ, իբրև հարսանիք,
Ուխտած սուրբ արյունով, փրկե՛լ հայրենիք:
 
        Փրկել, փրկել, փրկե՛լ հայրենիք,
        Ուխտած սուրբ արյունով՝ փրկել հայրենիք: 
 
Մայր Հայաստանը, ոտքի է կանգնում,
Առյուծաբար վրեժ, վրեժ է գոչում,
Արյունով ներկվում են, բոլոր լեռները,
Լոկ արյուն են հոսում, բոլո՛ր գետերը:
 
        Բոլոր, բոլոր, բոլո՛ր գետերը,
        Լոկ արյուն են հոսում՝ բոլո՛ր գետերը: 
 
Թշնամին զարհուրած, փախուստ է դիմում, 
Անթիվ ավար ու գանձ, հայերին թողնում,
Հաղթություն, հաղթություն, գոչենք միաձայն,
Թշնամին կորած է, կեցցե՛ Հայաստան:
 
        Կեցցե, կեցցե, կեցցե՛ Հայաստան,
        Թշնամին կորած է՝ կեցցե՛ Հայաստան:

Яндекс.Метрика