Մետաքսե

ՈՐՊԵՍ ԳԻՆԱՐԲՈՒՔ

Ա՜խ, երանի՜ քեզ,
Որ այդքան ուժգին ու խորն ես սիրում,
Եվ ինձ տեսնելիս ներքուստ շվարում,
Այնպես ես դողում, գունատվում այնպես,
Որ թվում է ինձ, թե սիրուս հակված՝
Ուր որ է հիմա կմարես հանկարծ:
Ա՜խ, երանի՜ քեզ,
Որ այս անցավոր աշխարհում ունայն
Լցվել ես սիրո գանձերով միայն,
Ու կյանքը աչքիդ հավիտենապես
Մի երանելի մեծ ու անհատնում
Մարդկային հսկա դրախտ է թվում...
Բայց ոչ երանի, ոչ երանի քեզ,
Որ անկարող ես նվաճել մի բուռ,
Հազար հույզերի ու լույսերի գուռ
Կանացի սիրտը, լի սափոր որպես,
Որպես գինարբուք, ցավերի շեղում,
Համաշխարհային այս մեծ ժխորում...

Яндекс.Метрика