Մետաքսե

ԶՈՔԱՆՉԻ ԼԵԶՈՒ

Մեր Վայոց ձորի կիրճոտ բերանից
Ձգվում է երկար, շիկավուն մի ժայռ,
Որ վրան ունի նյարդեր սրածայր,
Երակներ ունի ձորի կապույտից:
Ամպերին հասնող այս ժայռը շքեղ
Չգիտես՝ ո՞վ է անվանել այստեղ
Զոքանչի լեզու...
Խեղճ զոքանչների հաշվին հեշտ ապրող
Չար փեսանե՛րն են անիրավասու,
Որ դեռ չգիտեն, թե՝ քարափն այս քար
Հայ ժողովրդի նզովքն է ընդդեմ թշնամիների,
Որ կաթիլ-կաթիլ լեռնացել ձորի
Դարերով ծեծված շրթունքին անբառ,
Երկինք է տանում մեր վրեժն արդար...

Яндекс.Метрика