Մետաքսե

ԵՍ ԳԻՆԻ ԵՄ

Թանձր ու թունդ գինի եմ ես է՜ն գլխից,
Այս դարի դեմ փրփրոտված անդադար,
Տղամա՞րդ ես, թասդ լցրո՛ւ, ըմպի՛ր ինձ,
Թե կարող ես, սի՛րտս տար...
 
Բայց ո՞վ ես դու, ի զորո՞ւ ես սիրտ տանել,
Երբ ինձ համար սրբությունն է սիրո հաց,
Զուր ես վերից այդքան վստահ նայում ցած,
Այդ ի՞նչ ունես դու ինձանից առավել,
Որով սիրում, տիրանում ես և՛ կանանց,
Ե՛վ սրտերին, և՛ գահերին, և՛ աշխարհին թևաբաց...
 
Ես մաճառ չե՛մ, թունդ գինի եմ արնագույն,
Եթե դավես ու խաբելով ըմպես ինձ,
Ես թքիցդ այնպե՛ս կգամ, որ կյանքում
Ուշքի չես գա՝ որպես խիղճ...
Դուք՝ այրերդ, վա՜յ, այրերդ անառակ,
Սիրո բոմժեր, ալկաշներ եք շնացող,
Խառնշտել եք հազար գինի ու տեսակ,
Դարձել սիրո հարբեցող...
 
Ես նաիրյան թունդ գինի եմ է՜ն գլխից,
Արևահամ, ոսկեծղի և արդար,
Մոտի՛կ արի, թասդ լցրո՜ւ, ըմպի՛ր ինձ,
Տղամա՞րդ ես, սի՛րտս տար...

Яндекс.Метрика