Մետաքսե

ԱՓՍՈՍԱՆՔ

Ես ափսոսում եմ, շատ եմ ափսոսում
Իմ ժամանակը, տարիները իմ,
Որ վատնել եմ ես անգամ երազում՝
Խորհելով միայն, միայն քո մասին:
Ինչքա՜ն սպասել, խանդել եմ անուժ,
Մութ կասկածներով փնտրել քեզ անվերջ,
Ինչքա՜ն կրակներ, թախիծներ անուշ
Բոցկլտացել են նամակներիս մեջ...
Ինչքա՜ն գիշերներ, ցերեկներ շիկնած,
Ջերմացել են իմ, իմ կարոտով խենթ,
Մի ճառագայթով ինչպե՜ս կուրացած՝
Ծիածաններ եմ ես կորցրել հավետ...

Яндекс.Метрика