Մետաքսե

ԱՄԵՆ ԳԻՇԵՐ

Ես մեռնում եմ ամեն գիշեր
Վերածնման նոր հույսերով,
Դեռ մեռնում եմ մահով անմեռ,
Եվ այդ մահս երազ է ծով...
Բայց աշխարհը նույնն է մնում,
Մեռնող ամեն արցունքն է ցող,
Մեռնող ամեն գիշերն անհուն՝
Առավոտ է շողշողացող:
Նույնն են մնում աստղ ու լուսին,
Ես էլ նույնն եմ մնում կարծես,
Միայն ինչ-որ մեկն իմ մասին
Աստղերից է շշնջում քեզ,
Թե աշխարհում դեռ կա՛ մի կին,
Որ մեռնում է ամեն գիշեր,
Եվ համբարձված նրա հոգին
Շաղ է տալիս աշխարհում սեր...

Яндекс.Метрика