Արամայիս Սահակյան

ՄԻ ԽՈՒՄԲ ՋԱՀԵԼՆԵՐԻ, ՈՐ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Դուք չեք ուզում լսել պատերազմի մասին,
Դուք չեք ուզում լսել զոհվածների մասին:
Ես նույնպես չեմ ուզում, ես նույնպես չեմ ուզում,
Բայց ի՞նչ անեմ, եթե... խորհում եմ ձեր մասին:

Яндекс.Метрика