Մետաքսե

ՍՐՏԻՍ ԱՊԱԿԻՆ

Այնպես ես կոտրել սրտիս ապակին,
Որ էլ այնտեղից արևը սիրուս
Չի արտացոլվի շողերով իր լույս,
Ու դու կմրսես, կմրսես, անգի՛ն:
Քանի ձմեռը չի եկել, գնա՛,
Սիրտս վաղուց ես թողել անգարուն,
Զուր մի՛ ճերմակիր ձյուներում նրա,
Գնա՛, չմրսես սիրուս ցրտերում...

Яндекс.Метрика