Մետաքսե

ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Ամեն ինչ կարծես առաջվանն էր դեռ,
Միշտ վազում էի մեր սիրած այգին,
Թափուր տեսնելով նստարանը հին,
Զրուցում էի պահակի հետ հին:
 
Նրանից էի քո կարոտն առնում,
Գիտեր քո կյանքի ամեն շերտ ու ծալ,
Երբ խոսում էի մեր սիրուց անհուն,
Նա լսում էր ինձ հանց հավատացյալ...
 
Ասում էր՝ կգաս այդ հեռվից կապույտ,
Չես մնա գերի ճամփեքին տափակ,
Որ հոգիդ՝ հարավ, սիրտդ՝ անհագուրդ,
Դու՝ արև, ինչպե՞ս կդառնաս ճրագ...
 
Մեր նստարանն ու այգին կան տեղում,
Միայն պահակը վաղուց էլ չկա,
Թե բացեմ նորեն իմ սիրտը փխրուն,
Այս ջահելն, ափսո՜ս, ինձ չի հասկանա...

Яндекс.Метрика