Մետաքսե

ԳԻՏԵ՞Ս

Դեռ պատմում ես ինձ մեծ սիրուդ մասին,
Թե գուրգուրելիս շշնջում էր քեզ.
-Պուճո՛ւրս, խե՛նթս, գառնո՛ւկս իմ հեզ...
Եվ հավատում էր սիրտդ երազին:
Աշխարհը քոնն էր ու երանելի՝
Լցված խենթերով ու գառնուկներով,
Սերը թվում էր անսպառ մի ծով,
Ձեր սիրո ճամփան՝ անվերջանալի...
Ու դեռ պատմում ես, պատմում ես անվերջ
Մեծ սիրուց նրա,
Բայց գիտե՞ս արդյոք, որ վաղուց դարձել
Նա խենթ մի մանուկ,
Քեզ ասած բոլոր խոսքերն այդ տաքուկ
Իմ ականջին է շշնջում հիմա...

Яндекс.Метрика