Մետաքսե

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Բուրիկի հիշատակին
Երբ քեզ էլ կանչեց պատերազմը մեծ,
Մեր հրաժեշտի այն ծանր պահին,
Դրսում խշշոցով մի երգ փշրվեց
Ու տխուր փռվեց պարտեզում ձեր հին:
Որպես վրեժի պղտոր արցունքներ,
Անձրևեց բարդին տերևն իր դեղին,
Որ քայլերիդ տակ սիրո երգ հյուսեր,
Սիրտը տար՝ մաղթանք քո ճանապարհին...
Տարիներ անցան, բայց հետ չդարձար,
Դեռ կանչում է քեզ բարդին վշտահեծ,
Մեր հրաժեշտի պահին դողահար՝
Դրսում խշշոցով մի երգ փշրվեց...

Яндекс.Метрика