Արամայիս Սահակյան

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ

Դու մեր երկրորդ տուն, բոլորս որտեղ
Գրանցված էինք ժամանակավոր:
Հետո մենք տներ ունեցանք շքեղ,
Բայց քեզ հիշում ենք ամեն-ամեն օր:
Ախ, դու նման ես աշխարհին, որտեղ
Մենք գրանցված ենք ժամանակավոր...

Яндекс.Метрика