Արամայիս Սահակյան

ԱՆՑՈՐԴ, ԽՈՆԱՐՀՎԻՐ ԱՅՍ ՔԱՐԻ ԱՌԱՋ - ՀԱՆԳՉՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ՔՈ ԵՂԲԱՅՐԸ ՔԱՋ

Նա ընկավ-զոհվեց ծաղիկ հասակում:
Նա անհա՜յտ զինվոր՝ հայտնի բոլորից:
Ծաղիկներն էլի աշխա՛րհ են գալու,
Սակայն նա աշխարհ չի՛ գալու նորից:
 
Մեր վիշտը ծանր է շիրմաքարից այս,
Անշեջ կրակից՝ ավելի կրակ:
Անցո՛րդ, խոնարհվիր այս քարի առաջ,
Եթե քո սիրտը քար չէ կրծքիդ տակ:

Яндекс.Метрика